12.08.22
Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի շնորհավորական ուղերձը երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ
|
Սիրելի´ երիտասարդներ,Շնորհավորում եմ երիտասարդների միջազզգային օրվա կապակցությամբ:Հայաստանում կատարված և կատարվող մի շարք իրադարձություններ եկան ապացուցելու այն, որ երիտասարդությունն է ապահովում սեփական երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։ Պետք է գիտակցենք, որ երիտասարդությունն այն շարժչ օղակն ու հենարանն է, որին պետք է հենվի ապագային ուղղված յուրաքանչյուր ծրագիր։ Հպարտության շարժառիթ է այն, որ Դուք քայլում եք մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Միշտ հիշեք, որ հզոր երկրի ապագան վստահված է հենց Ձեզ՝ իր կառուցմամբ, իր կայուն զարգացմամբ ու հետագայի հանդեպ ունեցած տեսլականով։Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ...
Մանրամասն |
|
11.08.22
Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ն ունի արվեստի և արհեստների կենտրոն
|
Օգոստոսի 10-ին Ալավերդու Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում կայացավ արվեստի և արհեստների նոր կենտրոնի բացման արարողությունը։ Այսուհետ ՆՈՒՀ-ի սաները հնարավորություն կունենան ոչ միայն այցելել ՆՈւՀ այլ նաև ուսումնասիրել արհեստների կախարդական աշխարհը։ Մեր թվայնացված աշխարհում նմանատիպ կենտրոն ունենանլը ոչ միայն կարևոր է այլ նաև մարտահրավեր է ազգային տեսակի ու կոլորիտի պահպանության ժամանակակից ժողովրդական բանահյուսության։
|
|
07.08.22
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Երկաթգծի հարգելի աշխատակիցներ,Ամեն տարի օգոստոսի առաջին կիրակի օրը նշվում է երկաթուղայինների մասնագիտական օրը։ Երկաթուղին մշտապես համարվել է երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը, որի կարևորության մասին կարելի է դատել նրա կառուցման և հետագա զարգացման պատմությունից։ Եվ յուրաքանչյուրիդ ներդրած ավանդը նպաստել է ոչ միայն երկաթգծի զարգացմանն ու բնականոն հունին, այլև նպաստել է համայնքի զարգացմանը, ճանաչմանն ու քաղաքականությանը։ Արժևորելով երկաթգծի կարևորությունն ու հասկանալով, որ տրանսպորտային լոգիստիկան գնալով դառնում է մարդկանց առօրյայի անբաժանելի մասնիկը, չենք կարող չհպարտանալ ու ամեն առիթ չօգտագործել ընգծելու համար այն փաստը, որ մեր համայնքն այն եզակիներից է, որի տարածքով ...
Մանրամասն |
|
04.08.22
Ալավերդու քաղաքային թատրոնը 2022 թվականի իր առաջին պրեմիերան
|
Այս տարի Ալավերդի համայնքն առանձնացավ նոր ստեղծագործության թատերականցմամբ, որը համայնքացիների դատին հանձնվեց օգոստոսի 2-ին։Քաղաքային թատրոնի դերասաներին հաջողվեց հանդեստաեսին հասցնել Չեխովյան դրամատուրգիայի դափնեպսակի մաս համարվող, դրամատիզմի յուրատիպ տարրեր պարունակող ստեղծագործությունը՝ «Քեռի Վանյա»-ն« Բեմադրության հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանի (ռեժիսոր՝ Աղասի Ղորխմազյան) ինքնատիպ մեկնությամբ հնարավոր դարձավ վերարտադրել չեխովյան աշխարհն իր գույներով։ Դասական բարդ աշխատանքի հիման վրա ստեղծել թատրոնի համար խիստ կարևոր և հեղինակությանը նպաստող բեմադրություն, որն ունի գաղափարական կամուրջ չեխովյան աշխարհի բարքերի, արժեքների և մերօրյա հանդիսականի ընկալման ...
Մանրամասն |
|
03.08.22
Նոր համագործակցության արդյունքում կատարվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ
|
AAB Construction ՍՊԸ-ի , Թումանյան ՃՇՇ-ի և Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ փոսային նորոգումներին համընթաց համայնքի տարբեր բնակավայրերում և միջբնակավայրային հատվածներում կատարվում է ճանապարհների բարեկարգում՝ աղացած ասֆալտի հարթեցմամբ։
|
|
03.08.22
Կայացավ շտաբային ուսումնավարժություն «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով
|
Ի կատարումն ՀՀ Լոռու մարզպետի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի համաձայն ս/թ օգոստոսի 3-ին Ալավերդի համայնքում կայացավ շտաբային ուսումնավարժություն «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով։ Ուսումնավարժությունն անցավ նպատակային և գնահատվեց բավարար։
|
|
01.08.22
Էստոնական փորձի ուսումնասիրություն՝ Ալավերդի համայնքի տնտեսության զարգացման միտումներով
|
Հուլիսի 18-26-ը «Նախաձեռնողական մասնակցություն ժողովրդավարության կայացմանը․ թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագրի շրջանակներում Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի գլխավոր ինժիներ Էդիկ Էվոյանը և գործարար Կամո Բաբայանը գտնվում էին Էստոնիայում։ Տեղեկացնենք, որ նրանք հետագայում զբաղվելու են հասարակական տրանսպորտի ծրագիրն Ալավերդի համայնքում իրականացնելու գործով։Այցի ընթացքում մասնակիցներն եղել են տարբեր քաղաքներում, ծանոթացել Էստոնիայի հասարակական տրանսպորտի աշխատանքին և այդ աշխատանքների կառավարման գործընթացին, ուսումնասիրել են նաև հասարակական օբյեկտների կառավարման փորձը։Ծրագրի ղեկավար փորձագետ Անդո Կիվիբերգի ...
Մանրամասն |
|
28.07.22
Ալավերդի համայնքը միացել է Դարձնենք Քաղաքները Դիմակայուն 2030 (MCR2030) նախաձեռնությանը
|
Դարձնենք Քաղաքները Դիմակայուն 2030 (MCR2030) նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և վերջինիս գործընկերների կողմից՝ աջակցելու համայնքներին աղետների ռիսկի նվազեցմանն (ԱՌՆ) ուղղված գործողություններ ձեռնարկելու գործընթացներում՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ․ գործողությունների ծրագրին համահունչ:Այս նախաձեռնությանը համայնքի մասնակցությունը հնարավորություն է տալիս ՏԻՄ-երին զարգացնել ԱՌՆ գործողություններ պլանավորելու, իրականացնելու և մշտադիտարկելու կարողություններ և մասնակից դառնալու համայնքների համագործակցային կապերի համաշխարհային ցանցին:Ի՞նչ է առաջարկում MCR2030-ը-Համայնքների համար ճանապարհային քարտեզ` որոշակի ժամանակահատվածների համար սահմանված հանձնառություններով՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |