2023թվականի ապրիլի 4-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա տեղի կունենա «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտ վարչական շրջանի տարածքում շահագործվող բացահանքի երկրորդ հերթի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման չորրորդ փուլը:
Կից ներկայացված է նախագիծը, իսկ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական mnp.am կայքում: