2024 թվականին նախորդ տարվա համեմատ, շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.1 անգամ:
Ելնելով վերոգրյալից, Ալավերդու համայնքապետարանն առաջարկում է իրականացնել շմոլ գազով թունավորումների կանխարգելիչ միջոցառումներ:
Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս եկեք մաքուր օդի և օդափոխեք տարածքը:
Զանգահարեք 1-01, 911 կամ շտապ օգնություն, եթե դուք կամ ձեզ հետ գտնվող որևէ մեկն ունի ածխածնի մոնօքսիդի թունավորման ախտանիշներ՝
գլխացավ
գլխապտույտ
սրտխառնոց
շնչահեղձություն
թուլություն
շփոթվածություն
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում՝
•Անջատել գազօջախը, փակել գազի հոսքը դեպի տուն
•Ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում
•Բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է
•Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում
•Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ
•Գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը…
Պահպանենք անվտանգության կանոնները: