«Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգություն» հիմնադրամը ձեռնամուխ է եղել Օձունումև հարակից բնակավայրերում ներդնելու ինժեներական խմբակների ուսումնական ծրագրեր։ Ծրագրի շրջանակներում մի շարք երեխաներ ձեռք կբերեն կոնստրուկտորական հմտություններ, կսովորեն ինքնուրույն հայտնաբերել տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև կմշակեն և կկառուցեն մոդելների անհատական նախագծեր՝ ներառյալ արագընթաց, պիլոտաժային, օդային մարտի և ազատ թռչող մոդելներ։
Ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով փետրվարի 6-ին ժամը 13։00-ին Ալավերդու մշակույթի տան (նախկին ՄՍԿ) դահլիճում կկայանա ցուցահանդես-վաճառք, որը կշարունակվի նաև փետրվարի 7-ին։
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Վ․ Սիմոնյանի, Ս․ Խաչատրյանի, Ա․ Ալավերդյանի և այլ նկարիչների կտավներ։
Մուտքն ազատ է։
Ձեր մասնակցությամբ դուք նպաստում եք երեխաների կրթական ապագայի ձևավորմանը։