31.07.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
25.07.24
Մաքրման աշխատանքներ Շնող բնակավայրի 3-րդ փողոցում
|
Վերջին օրերին «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից Շնող բնակավայրի 3-րդ փողոցում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
|
|
24.07.24
Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում շարունակվում է քաղաքացիների դիմումների ընդունումը։
|
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 04․07․2024 թ․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն շահառուների (ֆիզիկական անձանց) փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով #Ալավերդու համայնքապետարանում, #Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում ստեղծված աշխատանքային խմբերն իրականացնում են դիմումների ընդունում: Գործընթացի կազմակերպմանն աջակցում են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի մասնագետները։ Դիմումների ընդունումը կշարունակվի ...
Մանրամասն |
|
24.07.24
Այցելություն Ակներ բնակավայր
|
Հուլիսի 24-ին համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և համայնքի ղեկավարի օգնական Արթուր Մանուկյանն այցելել են Ակներ բնակավայր: Վերջին շրջանում Սանահին-Ակներ ավտոճանապարհի որոշ հատվածներում իրականացվող շինարարական աշխատանքները դժգոհություն էին առաջացրել բնակիչների շրջանում: Գյուղամիջում առկա է եղել նաև ջրահեռացման խնդիր: Այս առիթով այնտեղ էին նաև ճանապարհաշինության տվյալ շինարարական տեղամասի պետ Արայիկ Ստեփանյանը և ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող «Լեոապոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի՝ Սանահին-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի ղեկավար Մհեր Դանիելյանը: Համայնքի ղեկավարը նրանց հետ շրջայց է կատարել ճանապարհի՝ շինաշխատանքների հատվածներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հանդիպել ...
Մանրամասն |
|
23.07.24
Շրջայց Օձուն բնակավայրում
|
Հուլիսի 22-ին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը Ալավերդու համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել Օձուն բնակավայրում։ Այցի ընթացքում ծանոթացել են բնակավայրում կատարվող շինարարական աշխատանքներին, 8-րդ փողոցում նոր կառուցվող կոյուղագծերի ընթացիկ աշխատանքներին։ Համայնքի ղեկավարի կողմից բնակավայրի վարչական ղեկավարին տրվել են հանձնարարականներ կատարվող աշխատանքներին հետևողական լինելու և ամենասեղմ ժամկետներում բացթողումները կարգավորելու համար: Նման շրջայցերը համայնքի բոլոր բնակավայրերում լինելու են շարունակական։
|
|
23.07.24
Կայացավ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետների թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները
|
Հուլիսի 23-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետների (ծածկագիր` 3․2-10, 3․2-11․ 3,2-12, 3․2-13) թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները։Մրցույթը անց է կացվում 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Մրցութային հանձնաժողովը կազմված էր 6 անդամներից՝ Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ավագանու մեկ անդամ, Լոռու մարզպետի աշխատակազմից երկու ներկայացուցիչ և ՀՈԱԿ-ի մեկ ներկայացուցիչ:Մրցույթի հայտարարության հղումը՝https://alaverdi.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=315Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետների թափուր ...
Մանրամասն |
|
22.07.24
Աշխատանքային խորհրդակցություն Ալավերդու համայնքապետարանում
|
Հուլիսի 22-ին համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, տեղակալ Արթուր Շախկուլյանը, աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը, բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային ընթացակարգային հարցեր, հնչեցին կարծիքներ, առաջարկներ, անդրադարձ կատարվեց միջոցառումների կազմակերպմանը։ Աշխատակազմին տրվեց նոր հանձնարարականներ, հորդորներ։
|
|
21.07.24
Հուլիսի 21-ին անցկացվեց «Ալավերդու օր» ամենամյա տոնակատարությունը:
|
Ինչպես ծրագրված էր, «Ալավերդու օրվա» առթիվ միջոցառումներ էին կազմակերպվել և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար՝ ներկայացումներ, ելույթներ, պարգևատրումներ, համերգ: Մանուկների համար Ալավերդու տիկնիկային թատրոնը (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Սադաղյան) «Ակմի» հունական կենտրոնում ներկայացրեց «Կարմիր գլխարկը» տիկնիկային ներկայացումը: Տպավորիչ էր «Աթոռիկ» դրամատիկական ներկայացման առաջնախաղը Ալավերդու մշակույթի կենտրոնում: Բեմադրությունն ստեղծվել է Վալերի Պարանյանի «Աթոռիկ» ժողովածուից ընտրված վավերագրական պատմությունների հիման վրա: Հրաչյա Պապինյանի բեմադրությամբ ներկայացվում էր մանրապատումների շարք՝ Մանեսի ու Ալավերդու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |