Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ալավերդի համայնքի ,,Ախթալայի ՆՈՒՀ,, ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնի համար՝ 0.25 դրույքով։ Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 12։00-ին, ք. Ախթալա Աբովյան 2/2 հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք. Ախթալա Աբովյան 2/2 հասցեում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել https://www.alaverdi.am/ կայքերում և «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» թերթում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 88 57 80 հեռախոսահամարով: