Հայտարարությունների քանակը`
431
|
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 25-ից 30-ը՝ ժամը 10:00 – 17:00–ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի համայնքի բոլոր բնակավայրերում կիրականացվի ազդարարման համակարգի (շչակների) փորձարկում։
 Գրաֆիկը հետևյալն է․
 Օգոստոսի 25 – Ալավերդի քաղաք, Սանահին գյուղ
 Օգոստոսի 26 – Աքորի, Կաճաճակուտ, Հաղպատ, Ծաղկաշատ
 Օգոստոսի 27 – Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում
 Օգոստոսի 28 – Օձուն, Հագվի, Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Արդվի, Արևածագ
 Օգոստոսի 29 – Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ
 Օգոստոսի 30 – Ջիլիզա
 Խնդրում ենք չանհանգստանալ:
|
| | |
|
|
|
Մեկնարկել է Ալավերդի համայնքում 2025 թ. մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության փուլը։
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեկնարկել է Ալավերդի համայնքում 2025 թ. մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության փուլը։
Քվեարկելու իրավունք ունեն միայն տվյալ համայնքի 16 տարին լրացած բնակիչները։
Ուշադրություն՝ կատարված քվեարկությունը հնարավոր չէ փոփոխել կամ չեղարկել։
Քվեարկությունը բաց է 2025 թ․ օգոստոսի 21-ից 31-ը ներառյալ։
Հարգելի՛ բնակիչներ, եղեք ակտիվ, մասնակցեք համայնքում իրականացվող ծրագրերի ընտրության գործընթացին։ Ձեր ձայնը կարևոր է։
Հայտերին ծանոթանալու և քվեարկելու համար անցեք հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdaB8XmT3897mFgT0zL8ZhkLS8XVEr_AQf7nMIpUFEHOawS7Q/viewform
|
| | |
|
|
|
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշխատանքի ընդունման հայտարարություն
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանն աշխատանքի է հրավիրում գնումների համակարգողի
Հաստիքը՝ Գնումների համակարգող
Աշխատանքի վայր՝ Ալավերդու համայնքապետարան
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույքով
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն
• ՀՀ «Գնումների մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2017 թ․ թիվ 526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» գերազանց իմացություն
• Մրցույթների կազմակերպման կարողություն՝ ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով
• Էլեկտրոնային գնումների համակարգերում (armeps.am, eauction.armeps.am, gnumner.am) աշխատելու փորձառություն
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի միջին իմացություն
• Համակարգչային ծրագրերի՝ MS Office լավ տիրապետում
• Կազմակերպչական, վերլուծական, ինչպես նաև տրամաբանական մտածողության հմտություն
• Թիմում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն
• համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
Դիմելու կարգը՝
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը alaverdimunicipality@gmail.com էլ․ հասցեին կամ ներկայացնել անձամբ՝ Ալավերդու համայնքապետարան։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 0253 2 41 00
|
| | |
|
|
|
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․
· «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,
· «Կինոարվեստի նախագծեր»,
· «Արվեստիոլորտիստեղծագործականծրագրերևնախագծեր»,
· «ՄշակութայինմիջոցառումներիիրականացումՀՀմարզերում»։
Մրցույթինկարողենմասնակցելիրավաբանականանձիկարգավիճակունեցողկազմակերպությունները, որոնքգրանցվածենwww.armeps.amէլեկտրոնայինգնումներիհամակարգում։
Հայտերիներկայացմանկարգը, անհրաժեշտփաստաթղթերիցանկըևմասնակցությանպայմաններըներկայացվածենհամապատասխանանվանակարգերիհրավերում, որոնքհասանելիեն՝www.armeps.amհամակարգում, ՀՀԿԳՄՍնախարարությանպաշտոնականկայքի«Ծրագրեր»բաժնի«Դրամաշնորհայինծրագրեր»ենթաբաժնում
/ https://escs.am/am/category/grantsprograms / ։
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025թ․ հուլիսի 07-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից էլեկտրոնային եղանակով հայտարարվել է Ալավերդու համայնքապետարանի կարիքների համար ապրանքների ձեռքբերման <<ԼՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10>> ծածկագրով գնման ընթացակարգ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․հուլիսի 22-ը։
Հայտերի բացումը կատարվել է e-auction համակարգի միջոցով։
Գնման ընթացակարգին սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել նաև Մանուշ Դալլաքյան ԱՁ-ն, ում կողմից ներկայացված հայտը բավարարում է հրավերի պահանջներին, իսկ 1-6,8,10,11,13,15,18-20-րդ չափաբաժինների մասով գնային առաջարկը նվազագույն գնային առաջարկ է, որը չի գերազանցում գնման գինը։
Համաձայն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների, հայտնում եմ,որ որպես պատվիրատուի ղեկավար ունեմ փոխկապակցվածություն Մանուշ Դալլաքյան ԱՁ-ի որդու՝Արեն Դալլքյանի հետ և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի վարորդների՝ ներհամայնքային երթևեկությունը սպասարկելու նպատակով։ Թափուր պաշտոնին առաջադրվող պահանջները՝ “D” կամ “D1” կարգի վարորդական վկայական Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Պատասխանատու և կարգապահ վերաբերմունք աշխատանքին Երթևեկությանն կանոնների լավ իմացություն Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ալավերդու համայնքապետարան՝ Զորավար Անդրանիկի 8/1 հասցեով, կամ ուղարկել էլ. փոստով՝ alaverdi.avtobus@mail.ru Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի օգոստոսին 20 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 099-12-33-00
|
| | |
|
|
|
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
📢📢📢Ալֆա-ֆարմ ընկերությունը #Ախթալայում գործող դեղատանը ցերեկային հերթափոխում աշխատելու համար փնտրում է դեղագետների և դեղագործների:
Մենք առաջարկում ենք.
Բարձր աշխատավարձ,
Կայուն մասնագիտական աշխատանք,
Կարիերային աճի եւ զարգացման հնարավորություն։
📩Դիմելու համար.
Կարող եք ուղարկել ձեր CV-ին nvard.movsisyan@alfapharm.am էլ, հասցեին կամ զանգահարեք 011 700 500 ներքին 234 հեռախոսահամարին:
Միացի՛ր և դարձի՛ր Մեծ թիմի մասնիկը՝ կառուցելով քո մասնագիտական ուղին💚🧡
|
| | |
|
|
|
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ի գիտություն Ալավերդի համայնքի բնակչությանը.
Հրդեհները շրջակա միջավայրին սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք են։
Հրդեհներից խուսափելու համար խնդրվում է բացառել համայնքային տարածքներում, անտառամերձ ու անտառային տարածքների հողերում, արոտավայրերում, տնամերձ հողամասերում, այգիներում աշխատանքներ իրականացնելիս խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավել զգուշավորություն, զերծ մնալ կրակ վառելուց, ծխախոտի մնացորդներ նետելուց, խոզանների, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքների, արոտավայրերի ու խոտհարքների այրումից:
Տեղեկացնում ենք նաև, որ համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջների՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքները, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրեսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհի օջախներ նկատվելու դեպքում, խնդրվում է անմիջապես տեղեկացնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության (911) ծառայությանը:
|
| | |
|
|
|
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐևՆԵՐ » ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մրցույթ՝ ՀՀԼոռումարզի«Ալավերդի համայնքի «Արևներ » մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի/0,56 միավոր/ թափուր հաստիքի համար
ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Արևներ » մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ Ծաթեր բնակավայրի այլընտրանքային խմբի դաստիարակի /0,56 միավոր/ թափուր հաստիքի համար:
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 14։00-ին, Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 6-րդ փողոց, 2րդ –նրբ, շ 1 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.alaverdi.am, www.lori.mtad.am կայքերում, «Լոռու մարզ» թերթում,«Արևներ մսուր-մանկապարտեզ»-ի ֆեյսբուքյան էջում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf :
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96449932հեռախոսահամարով:
Հասցե` Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 6-րդ փողոց,2-րդ նրբ,շ 1
Հեռ..` +374 96449932, +374 77816780
Էլ. փոստ` terezadavtyan55@gmail.com
|
| | |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀայաստանիՀանրապետությանԼոռումարզիԱլավերդուհամայնքապետարանիաշխատակազմըհայտարարումէմրցույթ«Աքորու երաժշտական դպրոց»համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենիթափուրպաշտոննզբաղեցնելուհամար.
1․Թափուր պաշտոնի անվանումը` «Աքորու երաժշտական դպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
2․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Կազմակերպության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել, ընտրվել այն անձը, որը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացված փաստաթղթեր լրիվ չեն կամ թերի են:
3․ Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը՝ «Աքորու երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված այլ լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4․Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ եններկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
5. ՄրցույթըկանցկացվիՀՀԼոռումարզիԱլավերդուհամայնքապետարանիշենքում (հասցե՝ՀՀԼոռումարզ, համայնքԱլավերդի, ք․Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց , շենք 8/1), 2025 թվականի սեպտեմբերի 05-ին, ժամը՝ 11:00-ին:
6.ԴիմումներնընդունվումենԱլավերդուհամայնքապետարանիաշխատակազմումհասցե՝ՀՀԼոռումարզ, համայնքԱլավերդի, ք․Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց , շենք 8/1, հեռ.՝ (0253) 2-41-00), ժամը 10:00-ից 18:00, բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ՝ 2025 թվականիօգոստոսի 26 -ը՝ ժամը 18:00-ն :
Մրցույթինմասնակցելուհամարդիմածքաղաքացիներին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը կապահովիհարցաշարերովևմիաժամանակ կտրամադրիայնիրավականակտերիցանկը, որոնցիցկազմվածկլինի հարցազրույցիփուլիհամարնախատեսվածհարցաշարը
|
| | |
|
|
|
«ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Ալավերդի համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնի /0.25 դրույք/ և դաստիարակի /0.25դրույք/ պաշտոն-ների համար։
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝համաձայն ՀՀ Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորա-կավորման պահանջների:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներ-կայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման
վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 11։00-ին, ք. Ալավերդի Զ. Անդրանիկ 2/1 հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաս-տաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 29–ից մինչև
2025թ-ի օգոստոսի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 11։00-14։00-ն, բացի
շաբաթ և կիրակի օրերից ք. Ալավերդի, Զ. Անդրանիկ 2/1 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարողեք զանգահարել
+374 99 43 56 67 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀայաստանիՀանրապետությանԼոռումարզիԱլավերդուհամայնքապետարանիաշխատակազմըհայտարարումէմրցույթ«Ալավերդիհամայնքի Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոն»համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենիթափուրպաշտոննզբաղեցնելուհամար.
1․Թափուր պաշտոնի անվանումը` «Ալավերդիհամայնքի Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոն»համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
2․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Կազմակերպության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել, ընտրվել այն անձը, որը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացված փաստաթղթեր լրիվ չեն կամ թերի են:։
3․ Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը՝ «Ալավերդիհամայնքի Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոն»համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված այլ լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4․Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ եններկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
5. ՄրցույթըկանցկացվիՀՀԼոռումարզիԱլավերդուհամայնքապետարանիշենքում (հասցե՝ՀՀԼոռումարզ, համայնքԱլավերդի, ք․Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց , շենք 8/1), 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը՝ 11:00-ին:
6.ԴիմումներնընդունվումենԱլավերդուհամայնքապետարանիաշխատակազմումհասցե՝ՀՀԼոռումարզ, համայնքԱլավերդի, ք․Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց , շենք 8/1, հեռ.՝ (0253) 2-41-00), ժամը 10:00-ից 18:00, բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ՝ 2025 թվականիօգոստոսի 19 -ը՝ ժամը 18:00-ն :
Մրցույթինմասնակցելուհամարդիմածքաղաքացիներին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը կապահովիհարցաշարերովևմիաժամանակ կտրամադրիայնիրավականակտերիցանկը, որոնցիցկազմվածկլինի հարցազրույցիփուլիհամարնախատեսվածհարցաշարը
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Ալավերդի համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Ալավերդի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 9-ի N 116-Ա որոշմամբ պաշտոնապես մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Համայնքի ղեկավարի որոշմամբ ձևավորվել է գործընթացը համակարգող հանձնաժողով և հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորումը հրաշալի հնարավորություն է 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակչի համար՝ ներգրավվելու համայնքի զարգացման գործընթացին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնությունները և առաջարկությունները։ Այս մեխանիզմի շնորհիվ քաղաքացիները կարող են լիարժեքորեն իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ նպաստելով Ալավերդիում կյանքի որակի բարելավմանը։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։ Առաջարկներն ընդունվում են ինչպես էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ programstourismalaverdi@gmail.com հասցեին, այնպես էլ թղթային՝ հանձնելով Ալավերդու համայնքապետարան (4-րդ հարկ, սենյակ 405) կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին (տես՝ այստեղ)։
|
| | |
|
|
|
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ «ՄԱՔՈՒՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ԲԱԿ և ՇՔԱՄՈՒՏՔ» ԹԵՄԱՅՈՎ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդի քաղաքի հարգելի՛ բնակիչներ
Օգոստոսի 18-ին՝ «Ալավերդի քաղաքի օր» տոնական միջոցառմանն ընդառաջ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «Մաքուր և բարեկարգ բակ և շքամուտք» թեմայով ։ Կոչ ենք անում քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչներին ակտիվորեն մասնակցել 2025 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը հայտարարված մրցույթ- ծրագրին (մրցույթի շրջանակներում շենքի բնակիչնեը համատեղ ջանքերով պետք է բարեկարգեն իրենց պատկանող շենքի բակը (ապամոնտաժել բակում գտնվող ինքնակամ և անշուք կառույցները, վագոն տնակները, կանաչապատել հարակից հանրային տարածքները և այլն) )։
Բակերի նախնական տեսքի և կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տվյալ շենքի բնակիչները պետք է Ալավերդու համայնքապետարան ներկայացնեն լուսանկարներ ։
Հայտարարված մրցույթի արդյունքները գնահատելու համար կստեղծվի աշխատանքների գնահատող հանձնաժողով։
Մրցույթում հաղթող ճանաչված բազմաբնակարան շենքի բնակիչներին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի կողմից սպասվում է անակնկալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանին (հեռ․՝ 093123388)
|
| | |
|
|
|
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի Ալավերդու բնակիչներ, հուլիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա տեղեկատվական հանդիպում՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ։
Ինչ է մասնակցային բյուջետավորումը Սա արդյունավետ գործիք է, որի միջոցով յուրաքանչյուր բնակիչ կարող է ներկայացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկ՝ առավելագույնը մինչև 3.000.000 ՀՀ դրամ արժեքով։ Քվեարկության արդյունքում ընտրված ծրագրերը կստանան ֆինանսավորում համայնքապետարանի կողմից։
Ով կարող է մասնակցել Ալավերդի համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ
- Անձամբ
- Հասարակական միավորումների
- Քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով
Ակտիվ եղեք և մասնակցեք հանդիպմանը՝ գործընթացին և մասնակցության ձևաչափերին մանրամասն ծանոթանալու համար։
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|