Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2025,Մարտ 10 - 18
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 10 - 31
ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Արևներ » մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2025,Մարտ 11 - Ապրիլ 10
Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Հեքիաթ » մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի /1 դրույք/ թափուր հաստիքի համար
2025,Մարտ 7 - Ապրիլ 3
Ալավերդի համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2025,Մարտ 6 - Ապրիլ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 24 - Մարտ 21
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ
2025,Փետրվար 21 - Մարտ 19
«ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱՅԻ ԹԻՎ -1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Փետրվար 12 - Մարտ 14
«Ազդարարի՛ր, Հայաստան»
2025,Փետրվար 5 - Օգոստոս 31
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Լոռու մարզում. պետությունը սատար է կանգնում
2025,Հունվար 7 - Նոյեմբեր 28
Միջոցառումների ընթացքում հրագործական արտադրատեսակների կիրառման մասին
2024,Դեկտեմբեր 16 - 2026,Հունվար 9
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» մասին
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Դեկտեմբեր 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Հուլիս 19 - 2025,Հուլիս 21

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիա Ալավերդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/02/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ձեռնարկող), իրավաբանական հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, շենք 14, բնակարան 39, փաստացի գտնվելու (գործունեության իրականացման) վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Սպանդարյան (նախկինում՝ Կիրովի) փողոց 4, ձգտելով ավելացնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրա­կան տարածքներում ու դրա հենքի վրա իրականացվող արտադրական գործունեության ծավալներն ու թողարկվող ապրանքատեսակների արտադրությունը՝ նախատեսում է գունավոր մետաղներ (առաջին հերթին՝ պղինձ) պարունակող հումքի (լեռնային զանգվածի, ապարների և/կամ առաջնային հանքաքարի) մետալուրգիական վերամշակման տեխնոլոգիաների կիրառման արդյունքում համապատասխան քանակներով արտադրել պղնձի խտանյութ, կատոդային պղինձ, պղնձարջասպ, երկաթի արջասպ, պղնձի գլոցուկ, պղնձե խողովակներ, փայլաթիթեղ, տարբեր բաղադրության համաձուլվածքներ, ալիդային ներկեր ու պղնձալար։

Նախատեսվող գործունեության նպատակը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական սահմաններում գտնվող պղնձնաձուլական գործարանի արտադրական տարածքներում ու դրա հենքի վրա իրականացվող արտադրական գործունեության ու թողարկվող ապրանքների տեսակների ու դրանց ծավալների ավելացումն է՝ համապատասխան աշխատատեղերի ստեղծումով։

Նախատեսվող իրականացման գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Սպանդարյան փողոց 4 հասցեով գտնվող՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական տարածք։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 19.11.2014թ. № 1325-Ն որոշման հավելվածի 2-րդ բաժնի 14-րդ մասի Ալավերդու համայնքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության ծանուցման շրջանակներում կազմակերպում է հանրային քննարկում, որը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 12։00-ին,  Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեով։

Համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի ղեկավարի իրավասությունների սահմաններում, տվյալ հանրային լսման (քննարկման) կազմակերպման և անցկացման համար պատասխանատու անձ է նշանակվել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը (հեռ․՝ +37493 123388, էլ․ հասցե՝ harutyundzavaryan@gmail.com)  (այսուհետ նաև՝ լսման պատասխանատու)։

Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրին կարելի է ծանոթանալ Ալավերդու համայնքապետարանի կայք-էջում (https://alaverdi.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=273) և Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0PvbUcvRBuyhUe6FHofAgfK15EZRayMckCpbdaTJyyJgxNarbLizkgfbppN5jAbDyl&id=61554412805793&locale=hy_AM)։ Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրին կարելի է ծանոթանալ նաև այցելելով Ալավերդու համայնքապետարան՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեով, կամ զանգահարելով լսման պատասխանատու անձի հեռախոսահամարով կամ գրելով նրա էլեկտրոնային փոստի հասցեով:

Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրի վերաբերյալ հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ լսման պատասխանատու անձի էլեկտրոնային փոստին առաքելու, կամ թղթային եղանակով՝ լսման պատասխանատու անձի անունով Ալավերդու համայնքապետարանի գրասենյակ ներկայացնելու միջոցով։

 

 

 

 

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.7ՄԲ)
Բոլորը
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒLԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի
Ալավերդի համայնքի 26.05.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 31.03.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 23.02.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 11.02.2022թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 31.10.2022 թ նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի 12.07.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի 29.07.2021թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 07.09.2021թ.-ի ավագանու նիստ
Ալավերդի համայնքի 03.12.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու 15.02.2023 թվականի հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner