Հարգելի բնակիչներ,
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 26-ին ժամը 15։00-ին կայանալիք թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի մայիսի 26-ի արտահերթ թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին․
(զեկուցող՝ Դ. Ղումաշյան)
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2025 թվականի մայիսի 13-ին տեղացած կարկուտի պատճառով տուժած քաղաքացիներին պարարտանյութով աջակցելու նպատակով Ալավերդի համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին․
(զեկուցող՝ Դ. Ղումաշյան)
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 28 ապրիլի 2025 թվականի՝ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» թիվ 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
(զեկուցող՝ Դ. Ղումաշյան)
4. Գույքի նվիրատվության մասին․
(զեկուցող՝ Դ. Ղումաշյան)
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային մասհանումների (ռոյալթի) ծախսման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին։
(զեկուցող՝ Կ. Սիմոնյան)