ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը հրավիրում է աշխատանքի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի/սոցիալական աշխատողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Պաշտոնի անվանումը՝
Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝
ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդու համայնք, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8/1
Աշխատանքային պարտականությունները.
- Մասնակցել համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի գործառույթների իրականացման աշխատանքներին։
- Հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և աջակցել նրանց՝ համապատասխան ծրագրերին դիմելու հարցում։
- Ուսումնասիրել քաղաքացիների սոցիալապես խոցելի իրավիճակները՝ կատարելով տնային այցելություններ, ներկայացնել զեկույցներ։
- Մշակել և իրականացնել սոցիալական աջակցություն ստացող անձանց անհատական ծրագրեր՝ պահպանելով գաղտնիությունը։
- Համագործակցել համայնքի սոցիալական աջակցող ցանցի մասնակիցների հետ և ամփոփել ստացված տեղեկատվությունը։
- Ներկայացնել առաջարկություններ՝ համայնքում սոցիալական ծառայությունների բարելավման և զարգացման նպատակով։
Թափուր պաշտոնին առաջադրվող պահանջները՝
Կրթություն և աշխատանքային փորձ
- Բարձրագույնկրթություն հետևյալ ոլորտներից մեկում՝ սոցիալական աշխատանք կամ սոցիոլոգիա, հոգեբանություն, մանկավարժություն, իրավաբանություն կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը
- Առնվազն 2 տարվա պետական ծառայության ստաժ, կամ 5 տարվա համայնքային ծառայության ստաժ, կամ առնվազն 3տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
- Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ MicrosoftWord, Excelև PowerPoint
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտների իմացություն
- Ներկայացման հմտություններ, ստեղծագործականություն և նորարական մտածողություն։
📥 Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ալավերդու համայնքապետարան՝ Զորավար Անդրանիկի 8/1 հասցեով, կամ ուղարկել էլ. փոստով՝ alaverdimunicipality@gmail.com
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի օգոստոսի 1-ը
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 33 072270