ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
1. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-4)
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) կատարումէբաժնի պետիհանձնարարությունները` ժամանակինևպատշաճորակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
զ) մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը.
է) վարում է հաշվապահական հաշվառումը՝ համակարգչային ծրագրերով.
ը) մասնակցում էհաշվապահական, վիճակագրականհաշվետվությունների կազմմանը.
թ) իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցում.
ժ) բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ժա) իրականացնումէսույնպաշտոնիանձնագովսահմանվածայլլիազորություններ:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները
- առնվազնմիջնակարգկրթություն
ա/ ունիՀայաստանիՀանրապետությանՍահմանադրության, «Տեղականինքնա-կառավարմանմասին», «Համայնքայինծառայությանմասին», «Նորմատիվ իրավականակտերիմասին», «Դրամարկղային գործառույթներիմասին», «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետայինհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմիկանոնադրությանևիրլիազորություններիհետկապվածայլ իրավականակտերիանհրաժեշտիմացություն, ինչպեսնաևտրամաբանելու, տարբերիրավիճակներումկողմնորոշվելուունակություն.
բ/ տիրապետումէանհրաժեշտտեղեկատվությանը.
գ/ ունիհամակարգչովևժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն:
դ/ տիրապետումէռուսերենին (ազատ):
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ը:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 02-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց, 8/1):
Նշված թափուր պաշտոնների համար փաստաթղթերի ներկայացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց, 8/1 , հեռախոս՝ 0253 2 41 00 ) կամ Լոռու մարզպետի աշխատակազի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռախոս՝ 0322 4-09-27), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա)գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի).
է) անձնագրի պատճենը:
Փաստաթղթերը ներկայացվում են անձամբ:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: