31.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
12.05.25
ԿԱՅԱՑԱՎ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
|
Մայիսի 12-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթը հաղթահարած մասնակիցը Սերգեյ Մաշինյանն է։
|
|
09.05.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի' հայրենակիցներՇնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի ` Հաղթանակների տոնի առթիվ։Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկն է ։ Այն մեզ համար կարևոր խորհուրդ ունի` միասնականության և համախմբվածության, ազգային ոգու արժանապատվության ։Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, որովհետև հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար։Հայը բազմիցս ապացուցել է, որ կարող է մտքի ուժով և զենքով պաշտպանել իր ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հաղթանակների տոնի առթիվ ։Հավերժ փա'ռք մեր հաղթանակների ձեռքբերման ճանապարհին ...
Մանրամասն |
|
08.05.25
ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը և համայնքապետարանի պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսներին նվիրված խաչքարին՝ արտահայտելով իրենց խորին երախտագիտությունն ու հարգանքը բոլոր այն երկրապահներին, ովքեր արիությամբ կանգնեցին հայրենիքի պաշտպանության առաջնագծում և իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության:
|
|
06.05.25
ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից մայիսի 6-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ սեմինար-հանդիպում։ Հանդիպումն իրականացրել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Արմեն Գրիգորյանը և նույն բաժնի հրաձիգ Էլեն Սաֆարյան։ Նպատակն է աղետների ռիսկի կառավարման ոլորտի հետ կապված հարցերի քննարկումը, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների ուղիները։ Հանդիպմանը ներկա էին Թումանյանի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը, ՀՈԱԿ-ների տնօրենները, հանրակրթական դպրոցների և առողջապահական հիմնարկների ներկայացուցիչները։
|
|
03.05.25
ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՔՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Ալավերդի համայնքի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ալավերդու համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպություններին, բնակիչներին մաքուր համայնք ունենալու գործում իրենց մասնակցության համար:
|
|
02.05.25
ԿԱՅԱՑԱՎ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
|
Մայիսի 2-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Ալավերդի համայնքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթը հաղթահարած մասնակիցը Արմինե Ձավարյանն է։
|
|
01.05.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի' հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի միջազգային օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է արդար աշխատողի արժանապատվությունը, քրտնաջան աշխատանքի արժեքն ու աշխատանքի հանդեպ նվիրվածությունը ։ Մեր համայնքի յուրաքանչյուր աշխատող՝ լինի նա գյուղատնտես, մանկավարժ, արհեստավոր, բուժաշխատող, պետական ծառայող, թե ձեռնարկատեր, իր անփոխարինելի ներդրումն ունի համայնքի կայուն զարգացման և վաղվա օրվա կառուցման գործում։ Մաղթում եմ բոլորիդ առողջություն, նոր հաջողություններ, բարեկեցություն և ստեղծագործ աշխատանք։ Թող ձեր ամեն օրվա աշխատանքը լինի հպարտության, գնահատանքի ու իմաստավորված կյանքի աղբյուր՝ հանուն ձեր ընտանիքների, համայնքի ու ողջ հայրենիքի։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |