«Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի /1 դրույք/ պաշտոնի համար։
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ : Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8)Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներ-կայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 11։00-ին, ք. Ալավերդի Թբիլիսյան խճ. 5/2 հասցեում: Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 03–ից մինչև 2025թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր ժամը 08։30 - 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից ք. Ալավերդի, Թբիլիսյան խճ. 5/2 հասցեում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 99 250 182 հեռախոսահամարով