2024 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ»-ում՝ Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության իրավունքի բաց մրցույթ՝ 2 լոտով
Բաց մրցույթով վարձակալության է տրամադրվում՝
Լոտ 1. Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0101-0151 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 1.16683 հեկտար մակերեսով հողամասը, 10 /տասը/ տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 40000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Լոտ 2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0045-0023 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք հողատեսքի 0.47498 հեկտար մակերեսով հողամասը, 10 /տասը/ տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 10000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Վարձակալության իրավունքի մրցույթի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարը և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի կողմից լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը։
Անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Անշարժ գույքերն ունեն մոտեցում ընդհանուր օգտագործման ճանապարհից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ը, ժամը՝ 17:00:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ Ալավերդու համայնքապետարան՝ անձը հաստատող փաստաթղթով և մասնակցության համար վճարի անդորրագրով։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալավերդու համայնքապետարան, հեռ.` /0253/2-41-00, էլեկտրոնային փոստ՝ alaverdimunicipality@gmail.com:
Լոտ 1: 06-022-0101-0151 https://www.alaverdi.am/Pages/AssetManagement/Land/Land.aspx?ObjectID=3575&AssetID=3143&AssetTypeID=1&PageMode=View
Լոտ 2: 06-002-0045-0023 https://www.alaverdi.am/Pages/AssetManagement/Land/Land.aspx?ObjectID=3576&AssetID=3144&AssetTypeID=1&PageMode=View