Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 17 - Օգոստոս 12
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ` 1 ԼՈՏՈՎ
2025,Հուլիս 16 - Օգոստոս 20
ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է ԽՈՏԱԾԱԾԿ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ
2025,Հուլիս 15 - Օգոստոս 31
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 9 - Օգոստոս 1
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 7 - Օգոստոս 5
ՄՐՑՈՒՅԹ՝ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԵՔԻԱԹ » ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՀՈԳԵԲԱՆԻ /1 ԴՐՈՒՅՔ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
2025,Հունիս 30 - Հուլիս 28
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հուլիս 2 - Սեպտեմբեր 2
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ` 1 ԼՈՏՈՎ
2025,Հուլիս 1 - 29
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 1 - 20
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՎԱՐԴԻ ՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Հուլիս 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հունիս 12 - Օգոստոս 13
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մայիս 12 - Հուլիս 31
«Ազդարարի՛ր, Հայաստան»
2025,Փետրվար 5 - Օգոստոս 31
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Լոռու մարզում. պետությունը սատար է կանգնում
2025,Հունվար 7 - Նոյեմբեր 28
Միջոցառումների ընթացքում հրագործական արտադրատեսակների կիրառման մասին
2024,Դեկտեմբեր 16 - 2026,Հունվար 9
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» մասին
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Դեկտեմբեր 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Հուլիս 19 - 2025,Հուլիս 21

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հեղինե Ճիճիլյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/08/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարը  հայտարարում է  մրցույթ Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի  համայնքային  ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

 

1. Թափուր պաշտոնի անվանումը՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության  և հողաշինության  բաժնիառաջին կարգի մասնագետ  (ծածկագիր` 3.2-24)

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության  և հողաշինության  բաժնիառաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

ա) մասնակցում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի և հողերի օգտագործման սխեմայի կազմմանը և այն ներկայացնում համայնքի ղեկավարին

բ) մասնակցում է համայնքի քաղաքաշինական կանոնադրության մշակման գործընթացին.

գ) աջակցում է համայնքի անշարժ գույքի կադաստրի վարմանը.

դ) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, ետ վերցնելու և վարձակալության տրամադրելու հետ կապված հարցերի լուծմանը.

ե) սահմանված կարգով մասնակցում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների կառուցման և հիմնական նորոգման աշխատանքներին, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը.

զ) առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները անվանելու և վերանվանելու մասին.

է) եզրակացություն է տալիս համայնքի տարածքում իրականացվելիք շինարարության կամ առկա շենքերի կամ այլ շինարարությունների քանդման թույլտվություն տալու մասին.

ը) տեխնիկական վերահսկողություն է իրականցանում համայնքի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործման ընդունմանը, առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.

թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթներից բխող աշխատանքների իրականացմանը
ժ)իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցում.

Ժա)բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

ժբ)իրականացնում   է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության  և հողաշինության  բաժնի առաջին  կարգի  մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.

-  առնվազնմիջնակարգկրթություն

  ա/ ունիՀայաստանիՀանրապետությանՍահմանադրության, «Տեղականինքնա-կառավարմանմասին», «Համայնքայինծառայությանմասին», «Նորմատիվ իրավականակտերիմասին», «Քաղաքաշինությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, աշխատակազմիկանոնադրությանևիրլիազորություններիհետկապվածայլիրավականակտերիանհրաժեշտիմացություն, ինչպեսնաևտրամաբանելու, տարբերիրավիճակներումկողմնորոշվելուունակություն.

բ/  տիրապետումէանհրաժեշտտեղեկատվությանը.

գ/ ունիհամակարգչովևժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն:

դ/   տիրապետումէռուսերենին (ազատ):

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

 

 

4. Թափուր պաշտոնի անվանումը՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-15)

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

ա)   կատարումէ աշխատակազմի քարտուղարի և բնակավայրի վարչական ղեկավարիհանձնարարությունները` ժամանակինևորակով.

բ)  ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.

դ)  քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների գրանցումը և հերթագրումը համայնքի ղեկավարի և ավագանիների կողմից քաղաքացիների ընդունելությանը.

ե)  իրականացնում է օպերատորի ծառայությունների մատուցում համայնքի Ճոճկան  գյուղում.

զ) ընդունում է համայնքի  ղեկավարին հասցեագրված դիմումների, գրությունների  և  դրանց կից փաստաթղթերը, դրանք առաքում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին.

է) իրականացնում է բնակիչներին տեղեկանքների, հարկային պարտավորու-թյունների վերաբերյալ տեղեկատվության և համապատասխան տեղեկանքների տրամադրումը բնակիչներին.

ը) ապահովում է համայնքի ավագանու որոշումների հրապարակումը վարչական ղեկավարի նստավայրում փակցնելու միջոցով.

թ) աջակցում է բնակավայրի բնակչությանը տեղեկատվություն ստանալ համայնքապետարանի աշխատակազմից.

ժ)  այլմարմիններից, պաշտոնատարանձանցիցստանումէաշխատակազմիառջևդրվածգործառույթներիևխնդիրներիիրականացմանհետկապվածանհրաժեշտտեղեկատվությունևնյութեր.

ժա) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև` առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժբ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժգ) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

Ժդ) անշարժ գույքի հարկի հաշվառման և հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգից (e-community.am) տրամադրում է տեղեկանքներ.

ժե) վարում է համայնքի բնակչության և իրավաբանական անձանց ռեգիստրը ՀԿՏՀ ծրագրով, հաշվառում, սահմանված կարգով ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ, վերլուծություններ

ժզ) ուսումնասիրում, ծանոթանում է ՀԿՏՀ ծրագրում կատարվող փոփոխություններին, ապահովում  դրանց կիրառումը.

ժէ) սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է աշխատակազմին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր.

ժը) մասնակցում է համայնքի տեղական տուրքերի և վճարների գանձման աշխատանքներին.

ժթ) մասնակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղական հարկերի գանձման, ծանուցագրերի տրամադրման աշխատանքներին

ի) իրականացնում է քաղաքացիներից դիմումների ընդունում, բնակավայրի բնակչության և իրավաբանական անձանց հաշվառում.

իա) իրականացնում է վարչական ղեկավարի նստավայրի  մտից, ելից փաստաթղթերի գրանցումը, նամակագրությունը, իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

իբ) տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում  է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը.

իգ) աշխատակազմից ստանում է տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր պաշտոնեական պարտականությունների կատարման համար.

իդ) աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

իե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Առաջին կարգի մասնագետն ունի  Օրենքով,  իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.

-  առնվազնմիջնակարգկրթություն

      ա/ ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

      բ/  տիրապետումէանհրաժեշտտեղեկատվությանը.

գ/ ունիհամակարգչովևժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն:

դ/   տիրապետումէռուսերենին (ազատ):

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

 

3. Թափուր պաշտոնի անվանումը՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-4)

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

ա) կատարումէբաժնի պետիհանձնարարությունները` ժամանակինևպատշաճորակով.

բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

զ) մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը.

է) վարում է հաշվապահական հաշվառումը՝ համակարգչային ծրագրերով.

ը) մասնակցում էհաշվապահական, վիճակագրականհաշվետվությունների կազմմանը.

թ) իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցում.

ժ) բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

ժա) իրականացնումէսույնպաշտոնիանձնագովսահմանվածայլլիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները

-  առնվազնմիջնակարգկրթություն

ա/ ունիՀայաստանիՀանրապետությանՍահմանադրության, «Տեղականինքնա-կառավարմանմասին», «Համայնքայինծառայությանմասին», «Նորմատիվ իրավականակտերիմասին», «Դրամարկղային գործառույթներիմասին», «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետայինհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմիկանոնադրությանևիրլիազորություններիհետկապվածայլ իրավականակտերիանհրաժեշտիմացություն, ինչպեսնաևտրամաբանելու, տարբերիրավիճակներումկողմնորոշվելուունակություն.

բ/  տիրապետումէանհրաժեշտտեղեկատվությանը.

գ/ ունիհամակարգչովևժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն:

դ/   տիրապետումէռուսերենին (ազատ):

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի օգոստոսի 12-ը: 

Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2025 թվականի օգոստոսի 27-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի,  Զորավար Անդրանիկի փողոց, 8/1):

Նշված թափուր պաշտոնների համար փաստաթղթերի ներկայացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ  (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի,  Զորավար Անդրանիկի փողոց, 8/1 , հեռախոս՝ 0253 2 41 00 )  կամ Լոռու  մարզպետի աշխատակազի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռախոս՝ 0322 4-09-27),  ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում  փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա)գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի).

է) անձնագրի պատճենը:

Փաստաթղթերը ներկայացվում են  անձամբ:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (4.4ՄԲ)
Բոլորը
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒLԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի
Ալավերդի համայնքի 26.05.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 31.03.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 23.02.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 11.02.2022թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 31.10.2022 թ նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի 12.07.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի 29.07.2021թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 07.09.2021թ.-ի ավագանու նիստ
Ալավերդի համայնքի 03.12.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու 15.02.2023 թվականի հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner