Հարգելի Ալավերդու բնակիչներ, հուլիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա տեղեկատվական հանդիպում՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ։
Ինչ է մասնակցային բյուջետավորումը
Սա արդյունավետ գործիք է, որի միջոցով յուրաքանչյուր բնակիչ կարող է ներկայացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկ՝ առավելագույնը մինչև 3.000.000 ՀՀ դրամ արժեքով։ Քվեարկության արդյունքում ընտրված ծրագրերը կստանան ֆինանսավորում համայնքապետարանի կողմից։
Ով կարող է մասնակցել
Ալավերդի համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ
- Անձամբ
- Հասարակական միավորումների
- Քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով
Ակտիվ եղեք և մասնակցեք հանդիպմանը՝ գործընթացին և մասնակցության ձևաչափերին մանրամասն ծանոթանալու համար։