Ալավերդի քաղաքի հարգելի՛ բնակիչներ
Օգոստոսի 18-ին՝ «Ալավերդի քաղաքի օր» տոնական միջոցառմանն ընդառաջ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «Մաքուր և բարեկարգ բակ և շքամուտք» թեմայով ։ Կոչ ենք անում քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչներին ակտիվորեն մասնակցել 2025 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը հայտարարված մրցույթ- ծրագրին (մրցույթի շրջանակներում շենքի բնակիչնեը համատեղ ջանքերով պետք է բարեկարգեն իրենց պատկանող շենքի բակը (ապամոնտաժել բակում գտնվող ինքնակամ և անշուք կառույցները, վագոն տնակները, կանաչապատել հարակից հանրային տարածքները և այլն) )։
Բակերի նախնական տեսքի և կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տվյալ շենքի բնակիչները պետք է Ալավերդու համայնքապետարան ներկայացնեն լուսանկարներ ։
Հայտարարված մրցույթի արդյունքները գնահատելու համար կստեղծվի աշխատանքների գնահատող հանձնաժողով։
Մրցույթում հաղթող ճանաչված բազմաբնակարան շենքի բնակիչներին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի կողմից սպասվում է անակնկալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանին (հեռ․՝ 093123388)