Հարգելի՛ Ալավերդի համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Ալավերդի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 9-ի N 116-Ա որոշմամբ պաշտոնապես մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Համայնքի ղեկավարի որոշմամբ ձևավորվել է գործընթացը համակարգող հանձնաժողով և հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորումը հրաշալի հնարավորություն է 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակչի համար՝ ներգրավվելու համայնքի զարգացման գործընթացին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնությունները և առաջարկությունները։ Այս մեխանիզմի շնորհիվ քաղաքացիները կարող են լիարժեքորեն իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ նպաստելով Ալավերդիում կյանքի որակի բարելավմանը։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։ Առաջարկներն ընդունվում են ինչպես էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ programstourismalaverdi@gmail.com հասցեին, այնպես էլ թղթային՝ հանձնելով Ալավերդու համայնքապետարան (4-րդ հարկ, սենյակ 405) կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին (տես՝ այստեղ)։