Ալավերդի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Սալէներգո» ՍՊ Ընկերությունը տեղեկացնում է, որ Այրում ՓՀԷԿ-ի օգտագործվող ջրի մաքրման աշխատանքների հետ կապված, որը կատարվում է ելնելով ջրի աղտոտվածության պայմաններում եղած անհրաժեշտությունից, ներկայում Դեբեդ գետի, Այրում ՓՀԷԿ-ի հարակից տարածքներում (Քարկոփ, Շնող, Ճոճկան, Ախթալա բնակավայրեր) տեղի են ունենում ջրի մակարդակի տատանումներ /բարձրացում/:
Ուստի, հնարավոր վտանգներից խուսափելու համար հորդորում ենք խուսափել կամայական վայրերով գետն անցնելուց, գետնանցում կատարել միայն կամուրջներով: